Գլխավոր Ավելին

Հեռացվել է պոլիպը, վիրահատությունից ժամեր անց դիտվել է ձայնի փոփոխություն

31-ամյա տղամարդը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկա՝ գանգատվելով ձայնի խռպոտությունից։ Կատարված վիդեոֆիբրոսկոպիկ հետազոտության արդյունքում դիտվել է աջ ձայնալարի պոլիպ, ձայնալարերը հիպերեմիկ, աջ ձայնալարի առաջային 1/3-ականում առկա կլորավուն, հարթ մակերեսով գոյացություն։

Միկրասկոպի հսկողությամբ ՔԿԱ բժիշկ Արթուր Մինասյանի կողմից, անեսթեզիոլոգ՝ Սյուզաննա Գրիգորյան, ասիստենտ՝ Մանյա Դարբինյան, հեռացվել է պոլիպը։ Վիրահատությունից ժամեր անց դիտվել է ձայնի փոփոխություն։ 1 օր անց պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից լավացումով։

×
facebook sharing button facebook